ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մոսկվայում ներկա է եղել Կարմիր հրապարակում Բռնցքամարտի միջազգային օրվա առթիվ անցկացված միջոցառումներին:
Բռնցքամարտիկը հանդիպել է նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Օլեգ Սաիտովի եւ պրոֆեսիոնալ բնռցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ռոյ Ջոնս կրտսերի հետ։
Արթուր Աբրահամը Կարմիր հրապարակից տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում: