Զովունիում 35-ամյա տղամարդը երեխաների ներկայությամբ ցած է նետվել պատուհանից և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

1

Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից իրեն ցած է նետել եւ մահացել։ Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10։10-ի սահմանում, 35-ամյա տղամարդը, որը Զովունիի 9-րդ փողոցի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով նշված շենքի 5-րդ հարկի, իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել։ Տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Ըստ բժշկի տեղեկության՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, և 12։25-ին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված անձը 12։10-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկաության՝ տղամարդը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Նա իր բնակարանից նետվել է երեխաների ներկայությամբ։