27-ամյա որդին դանակահարել է հորն ու մորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«Հուլիսի լույս 19-ի գիշերը ժամը 03:45-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության  Էրեբունու բաժին ահազանգ ստացվեց, որ Նոր Արեշի 16-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել: Քիչ անց Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Շտապօգնության խումբը բժշկական կենտրոն է տեղափոխել նշված հասցեի 59-ամյա տղամարդու, ապա կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ 61-ամյա կնոջը: Կնոջ վնասվածքները համատեղելի չէին կյանքի հետ, նա մահացել էր»,- հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու կինը ամուսիններ են,  իսկ դանակահարողը նրանց 27-ամյա որդին, նա ծնողներին մարմնականն վնասվածք էր պատճառել խոհանոցային դանակով :

Քրեական հետախույզները 27-ամյա երիտասարդին հայտնաբերեցին դեպքի վայրին հարակից տարածքում` պարանոցի շրջանում ինքնավնասված:

Ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխեցին հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը: Հարուցվել է քրական գործ, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: