Վարորդը BMW-ով տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

.

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի 35 XM 141 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։