Հրդեհ՝ Արարատ գյուղում. այրվել են «GAZ 66»-ի և «Kombayn 303»-ի անվադողերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

.

Հուլիսի 22-ին, ժամը 16:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում են անվադողեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդով փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել` 17:06-ին: Այրվել է կայանված «GAZ 66» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողը, «Kombayn 303» մակնիշի կոմբայնի աջակողմյան առջևի ու հետևի անվադողերը` մասնակի և մոտ 50 քմ խոտածածկույթ: