ԼՀԿ-ն փորձում է լրացնել բացը. խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն ունի․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

ԼՀԿ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն և լրացում կատարել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում:

ԼՀԿ խմբակցությունը առաջարկում է, որ անհատ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը պարտադիր քննարկվի կառավարության նիստում: Ներկայում գործող կարգով վարչապետը կարող է առաջարկել, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որևէ հարց չքննարկվի: Տվյալ հարցը կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման: «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է լրացնել այս բացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: