Երկրաշարժ՝ Իրանի հարավում․ Էպիկենտրոնը Պարսից ծոցի ափին է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

երկրաշարժ

Հուլիսի լույս 23-ի գիշերը 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավային մասում: Այդ մասին հաղորդել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումներն արձանագրել Է Երեւանի ժամանակով 02:59-ին:

Դրանց Էպիկենտրոնը գտնվել Է Պարսից ծոցի ափին՝ Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից (Հորմոզգանի նահանգի վարչական կենտրոն) 160 կիլոմետր հեռավորության վրա:

Այս ժամին զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։