Բագրատաշենում «Opel Vectra B»-ն ամբողջությամբ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

մեքենա

Հուլիսի 23-ին՝ ժամը 04:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:23-ին, մարվել՝ 05:29-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան: