2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը 49 000-ով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

«Economy Times»-ը գրում է, որ Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները։

2019 թվականի առաջին 4 ամիսներին Ռուսաստանի բնակչության տնտեսական աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։ Տվյալները հրապարակվել են Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությունում։

Նշվում է նաև, որ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միևնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։