Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել ՌԴ ՆԳՆ իրավապահների կողմից հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

 

1

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 14.00-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով. ապրիլի 25-ից հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Ջնդի Ա.-ին: