Ս․ Աստվածածին եկեղեցին ասորական չէ․ այն գրանցված է եղել Երևանի թեմի կազմում․ հերքում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր բաց նամակ, որտեղ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանին մեղադրում էր Դիմիտրով գյուղի ասորական եկեղեցին և մատուռը զավթելու համար։

24News-ը, պարզաբանում ստանալու համար, կապ հաստատեց Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանի հետ։ Վերջինս հերքեց Իրինա Սագրադովա-Գասպարյանի կողմից հնչած մեղադրանքները և բերեց հետևյալ փաստարկները․

«Հայկական թե՞ ասորակա՞ն: Այս հետքերով այսօր այցելեցինք Ազգային արխիվ՝ բացահայտելու այս խնդրի իրական պատկերը և ինչպես խոստացել էինք, փաստերով պատասխանել թե՛ նրանց ովքեր բարձրաձայնել էին խնդրի մասին, և թե՛ նրանց, ովքեր կողքից լսել էին ու շատ հետաքրքիր էր իրենց՝ արդյո՞ք հայ հոգևորականն ի վիճակի էր ոչնչացնել եղբայրական զգացումներով առլեցուն, դարերով միասնաբար կողք կողքի միմյանց ցավը կիսած ազգի հոգևոր մշակութային արժեքները:
Սկսենք եկեղեցում կատարված մաքրությունից, որն էլ հավանաբար առիթ դարձավ այդ ամբողջ կեղծարարությունների (գոնե այժմ ունեցած փաստարկների վրա հիմնվելով եմ ասում):

2019թ. հուլիսի 13-ին, ձեռնամուխ եղանք Դիմիտրովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքի և ներքին հարդարման և մաքրության, քանի որ այդ տարածքում պետք է սկսեինք ավանդույթ դարձած ամառային բակային հոգևոր ճամբարը, որին մասնակցում են բոլոր նրանք ովքեր ցանկանում են առանց բացառության: Այդ ընթացքում եկեղեցուց հանվել են տարաբնույթ եկեղեցուն ոչ հարիր իրեր՝ դագաղի վրայի խաչեր, Ջոկոնդայի, մերկ տղամարդկանց և նույն թղթի հակառակ երեսին պատկերված սրբապատկերներ, որնարդեն իսկ սրբապղծություն է և Հայ Առաքելական եկեղեցու կանոնների համապատասխան ոչ հարիր եկեղեցում գտնվելու համար, կոտրված արձանիկներ և խաչեր, մի խոսքով բոլոր այն իրերը, որոնք ավելորդ էին եկեղեցում, իսկ այն սրբապատկերներն ու խաչերը, որոնք իրնցից արժեք էին ներկայացնում, դասավորվել են մի արկղի մեջ և պահվել հենց այդ եկեղեցում, ինչպես նաև եկեղեցում են կախված բոլոր այն սրբապատկերները, որոնք ես այդտեղ կախված եմ տեսել դեռևս 7 տարի առաջ երբ եկել եմ այդտեղ ծառայության:

Կուզեմ ասել նաև այս հարցի շուրջ, որ ասորի եկեղեցին իր ծիսական կյանքում և գրեթե առհասարակ սրբապատկերեր չի գործածում, այլ միայն խաչ, ուստիև ես չէի կարող ոչնչացնել իրենց արժեքավոր իկոնաները, իսկ ներսում կախված են բացառապես ուղղափառ ոճի նկարներ են: Այնպես որ չի ոչնչացվել ոչ մի արժեքավոր իր:
Իսկ հիմա անցնեմ եկեղեցու պատկանելիությանը:
Ինչպես փոխանցում են մեզ Ազգային արխիվի ծխամատյանները կամ չափաբերականներ, որոնց մեջ հստակ նշվում է, որ Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գրանցված է Հայոց Լուսավորչական Երևանի թեմի կազմում, այսինքն նախկինում էլ այս տարածքները, ինչպես այսօր, եղեն են Արարատյան Հայրապետական թեմի կազմում: Ըստ առաջին հիշատակության Ներքին Ղոյլասար են այցելել երկու հայ քահանաներ 1846թ. սկսած և կատարել են այդ գյուղում բնակվող հայերի հոգևոր ծիսական արարողությունները, քահանաները եկել են Իմանշալու ներկայիս Մխչյան և Թոխանշալու ներկայիս Մասիս գյուղերից: Այդ քահանաները նույնպես ծառայել են իրենց իսկ գուղերում եղած Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: Առաջին հիշատակությունը, որ եկեղեցում կատարվել է Մկրտություն դա եղել է 1865թ., իսկ քահանան եղել է Տեր Ղազար քահանա Տեր Վարդանյան, որին փոխարինել է Տեր Արիստակես քահանա Տեր Վարդանյանը մինչև 1917թ. , որն էլ վերջին հիշատակություն է ծխամատյանների մեջ, այսինքն 1865-1917թթ. առանց դադարի գործել է Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Կառուցման արձանագրության մեջ հիշատակվում է, որ 1862 կամ 1868թթ, ինչու կամ, քանի որ 2-8 հստակ չի երևում, սակայն հստակ է, որ գործել է 1865-ից, կառուցողն էլ եղել է ժամագործ Հակոբը, երեցի կամ իրցի որդին, իսկ վերանորոգման մեջ ասվում է, որ վերանորոգվեց Ներքին Ղոյլասարի եգեղեցին Հովագիմ Տեր Վարդանյանի կողմից, որն էլ հավանավար եղել է տեղի քահանաների սերունդից, քանի որ նրանք էլ են Տեր Վարդանյաններ, իսկ այդ շրջանում գրեթե բոլոր քահանաների որդիները դառնում էին քահանաներ, ու չի բացառվում որ Հովագիմ Տեր Վարդանյանն էլ էր քահանա կամ գոնե քահանայի որդի:

1913թ. կա ևս մի հիշատակություն, ըստ որի Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին այն կեղեցիների ցանկում էր, որ չուներ անշարժ կալվածք, 1880թ. մի հիշատակության մեջ էլ այդ գյուղի երեսփոխանը, որը նաև հայ քահանա էր, պարգևատրվել է լանջախաչով:
Այսպիսով այս պահին մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը արձանագրեցինք այստեղ և կարծում եմ, որ չի լինի ուրիշ չբացահայտված հարց:
Կից ներկայացնում ենք նաև փաստաթղթերի որոշ լուսանկարներ: 
Հարկ եղած դեպքում կներկայացնենք 2012-2019թթ. մեր կողմից կատարված աշխատանքներ այդ եկեղեցում»:

բակո
1
1
1
1