13-ամյա երեխան մահացել է վրաերթից․ վարորդը 800 հազ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց դատարանից ազատ է արձակել Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ին, որը կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր աղբյուրը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել 13-ամյա Արփինե Գևորգյանին, որը տեղում մահացել էր։