Գտնվել է 1968-ին անհետացած «Միներվա» սուզանավը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր: BBC-ն հայտնում է, որ սուզանավում 52 մարդ է եղել:

Սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության, 2370 մ խորության վրա: Մինչ այժմ հայտնի չէ սուզանավի վթարի պատճառը:

Սուզանավը հայտնաբերվել է «Ocean Infinity» ամերիկյան մասնավոր ընկերության նավի կողմից: