Վեճ և դանակահարություն՝ Աբովյանում․ 15 և 17 տարեկան տղաները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

դանակ

Հուլիսի 22-ին՝ ժամը 22-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի կտրած-ծակած վերք» և «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 17-ամյա և 15-ամյա պատանիներ: 

Կոտայքի ոստիկանները մեկնել և պարզել են, որ մոտ մեկ ժամ առաջ, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ, նրանց դանակով վնասվածքներ է հասցրել աբովյանցի մեկ այլ 15-ամյա պատանի:

Ժամը 23։40-ին նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

Նախապատրաստվում են նյութեր: