Ստամբուլյան կոնվենցիան թույլ կտա համասեռամոլներին երեխաների վրա խնամակալություն ձևակերպել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպել այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ։ 

24News-ի հետ զրույցում «Կամք» նախաձեռնության համակարգող Արթուր Արամյանը նշեց, որ այս կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ բռնության դեպքերի քրեական պատիժը սահմանված է քրեական օրենսգրքում։ 

Նախաձեռնության համակարգողը նշեց, որ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներն օգտագործելու են կոնվենցիայի ընդունման դեմ պայքարելու, ՀՀ քաղաքացիներին հնարավորինս տեղեկացնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։