Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

դավթաշեն

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: