«Պատրաստվելով «Ռեալի» հետ ընկերական խաղին»․ Հենրիխ Մխիթարյանը խաղից առաջ գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում մասնակցում է լոնդոնյան ակումբի հավաքին, լուսանկար է հրապարակել նախապատրաստական մարզումներից: Այդ մասին գրում է «Armsport.am»-ը։

«Պատրաստվելով «Ռեալի» հետ ընկերական խաղին»,- գրել է Մխիթարյանը:

Չեմպիոնների միջազգային Գավաթի շրջանակում «Արսենալը» մադրիդյան թիմի հետ կմրցի գիշերը՝ ժամը 03:00-ին: