Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

.

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Արփինե Ք.-ն, Սյունիքի մարզի բնակիչ՝ 6-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ցորենով։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: