Նախագահը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ վարչապետի պաշտոն ստանձնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըշնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասվում է նախագահի ուղերձում։