Քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը, արդեն Հայաստանում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

.

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ, արդեն Հայաստանում է: Աղբարկղերի հաջորդ խմբաքանակն սպասվում է օգոստոսի կեսերին:

«Երևան ժամանեց քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ Սանիթեքը պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ»,- գրել է Կուբատյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նույնպես գրառում էր կատարել` նշելով, որ Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում են առաջիկա շաբաթների ընթացքում: