Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հղի կինը հոսանքահարվել և տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Հասարակություն

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հուլիսի 23-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա հղի կնոջ դի:

«Ըստ նախնական տեղեկությունների կինը մահացել է հոսանքահարվելու հետեւանքով: Այս պահին քննություն է ընթանում»,-ասացին ոստիկանությունից:

Նշենք, որ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ: