Փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը․ կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ էին տեղադրել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Եկատերինբուրգում 2 տղամարդ փորձել են պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, բայց դա նրանց չի հաջողվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ մեղադրյալներին, սակայն նրանք խոստովանել են, որ պարզապես ցանկացել են ստուգել իրավապահների զգոնությունը:

Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։ Հայտնի է դարձել նաեւ, որ ենթադրյալ կասկածյալները Եկատերինբուրգի բնակիչներ են, որոնք նախկինում եղել են դատված։