ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա․ նա կայցելի Մխիթարյան միաբանության վարժարան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում։