Բակո Սահակյանը Թալիշ գյուղում հրավիրել է խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ:

Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: