Ֆրանսիայում ինքնաթիռներ են կործանվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Ֆրանսիայի հարավ-արեւելքում, Լարշ քաղաքի մոտ կործանվել է երկու ոչ մեծ ինքնաթիռ։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է շրջանային La Provence թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինքնաթիռներից մեկում երկու մարդ է եղել, մյուսում՝ միայն օդաչուն։ Նրանց  որոնումները կատարվում են լեռնային տարածքում, Իտալիայի սահմանին մոտ, որտեղ գտնվել են մեքենաների կտորտանքները։ Որոնողական գործողությանը մասնակցում են ավելի քան 20 ժանդարմներ եւ փրկարարներ, ժանդարմերիայի ուղղաթիռը։