Հասարակությունը Փաշինյանից պահանջում է հստակություն. ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

«Մենք մեր երկրում տարիներ շարունակ չենք ունեցել ժողովրդավարություն, և այսօր Հայաստանում ժողովրդավարության հաստատման փաստը անհերքելի է, սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ շատ հստակ պահանջներ ունեն իշխանություններից»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Տպավորություն է, որ գործող իշխանությունների մոտ չկա հստակություն իրենց քայլերի բովանդակության և հաջորդականության առումով»,- նշել է պատգամավորը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հիմնախնդրին և դատաիրավական համակարգին:

Մանրամասները՝ տեսանյութում: