«Շատ գործընկերային». մարզպետը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերության մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Սասուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլևս չէին թաքցնում և անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության շրջանում մեր ճանապարհներն աղերսվում են, էդքանով շփվում ենք, որևէ խնդիր չկա»։

Պարզապես վերջին «փոխհրաձգությունից» հետո բավականին լարվել էին հարաբերությունները, արդեն հաշտվե՞լ եք։ «Հիմա աշխատանքային, բնականոն հունի մեջ եմ ես Կոտայքում վերջապես, սուբվենցիաներով եմ զբաղված»,- հարցը շրջանցեց մարզպետ Պետրոսյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: