2019-ի ուժեղ բանակների ցանկը հայտնի է. Հայաստանը 96-րդն տեղում է, Ադրբեջանը՝ 52-րդում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

բանակ

«Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն բանակների վարկանշային ցանկը։ Ցանկում ընդգրկվել է 137 երկիր: Հայաստանն այս տարի զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջելով 12 կետով:

Հզորագույն բանակների առաջատար եռյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:

Առաջատար տասնյակում Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Գերմանիան:

Ադրբեջանը 52-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 14-րդ: