Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները կմեկնեն պահուստային օդանավով․ նոր միջադեպ՝ Nordwind-ի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում օդանավի մեկնումից առաջ միջադեպ է գրանցվել: Ինքնագնաց սանդուղքը բախվել է օդանավին և վնասել դրա թիթեղվածքը: Այս մասին РБК-ին հայտնել են Nordwind ավիաընկերությունից:

«Օդանավի սպասարկման ժամանակ ավտոսանդուղքով վնասվել է Boeing 737-ի թիթեղվածքը, ինչի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները կմեկնեն պահուստային օդանավով: Հետաձգման ուղեցուցային ժամանակը կկազմի 30 րոպե», - ասել են Nordwind ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատում է նաև «112» telegram-ալիքը:

Վերջին շաբաթվա ընթացքում սա երկրորդ միջադեպն է Մոսկվա-Երևան չվերթնը սպասարկող Nordwind ավիաընկերության հետ: