Էջմիածնի գերեզմանատան մուտքի մոտ այրվել է ավտոմեքենա և խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Հուլիսի 25-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:53-ին, մարվել՝ 12:00-ին:

Ամբողջությամբ այրվել է չշահագործվող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան և մոտ 200 քմ խոտածածկույթ: