Հայաստանը 1,6 միլիոն եվրո կվճարի քաղաքացի Վարդանյանին. ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշել է, որ Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Դիմումատուի ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Յուրի Վարդանյանի տունը փոխանցվել է պետությանը: 2016-ի որոշման մեջ Եվրոպական դատարանը նշել էր, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։

Հայաստանյան իրավապաշտպանները սա աննախադեպ էին համարել՝ նկատելով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին:

Ի դեպ, հեղափոխությունից հետո Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական է տվել: