Անկարայում կրակել են բելառուս դիվանագետի վրա. նա վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

ոստիկան

Թուրքական «Hurriyet» գործակալությունը հայտնում է, որ Անկարայում անհայտ անձը կրակել է Թուրքիայում Բելառուսի դեսպանատան խորհրդական-պատվիրակի՝ Ալեքսանդր Պոգանշևի վրա։ Նա հրազենային երկու վնասվածք է ստացել և ծանր վիճակով հոսպիտալացվել է:

Հայտնի է, որ դիվանագետի վրա հարձակում կատարած անձը նրա հարևանն է եղել: Վերջինս պաշտոնաթող զինծառայող է եղել և միջադեպից հետո ինքնասպան է եղել:

Ըստ նախնական տվյալների՝ կատարվածի պատճառը կենցաղային վեճն է, քաղաքական դրդապատճառներ չեն դիտարկվում:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ դիվանագետը երեխայի հետ տուն վերադառնալիս է եղել: Երեխան չի տուժել։