Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնն իր կրտսեր եղբորը փոխնախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնն իր կրտսեր եղբորը՝ Ջո Ջոնսոնին, որը նախկինում տրանսպորտի փոխնախարար է եղել, նշանակել է բիզնեսի, էներգետիկայի ու արդյունաբերության ռազմավարության հարցերով փոխնախարարի պաշտոնում, գրում է evolvepolitics.com-ը:

Ջոնսոնը, ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ առանց իշխող կուսակցության փոփոխության կառավարության կազմում ամենամասշտաբային փոփոխություններն է իրականացրել:

Պակիստանցի ներգաղթյալների ընտանիքում ծնված 49-ամյա Սաջիդ Ջավիդը նշանակվել է ֆինանսների, Փրիթի Պատելը՝ ներքին գործերի, Դոմինիկ Ռաաբը՝ արտաքին գործերի, Բեն Ուոլոսը՝ պաշտպանության, Լիզ Թրուսսը՝ առևտրի նախարար: Սթիվեն Բարքլեյը մնացել է Brexit-ի նախարարի պաշտոնում, իսկ պաշտպանության նախկին նախարար Գևին Ուիլիամսոնը ստանձնել է կրթության նախարարի պարտականությունները: