ԱՀ նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում համահայկական խաղերի անցկացմանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:

Քննարկվել են խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Խորհրդակցությանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: