Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարագետ Ֆիլիպ Վիլնեւը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել, հաղորդում է Euronews-ը:

Նշվում է, որ վերակառուցվող շենքի փլուզումը կարող է  տեղի ունենալ անոմալ շոգի պատճառով:

Վիլնեւը հայտարարել է, որ վանքի պատերի ներսում դեռեւս շատ խոնավություն է մնում, որը կուտակվել է ապրիլյան հրդեհի մարումից հետո:

Նա հավելել է, որ ջուրը  կարող է  շատ արագ չորանալ, քանի որ Ֆրանսիայի տարածքում կտրուկ ջերմաստիճանմային ռեկորդ է նկատվում: Դա կարող է վտանգ ներկայացնել շենքի կոնստրուկցիայի  համար:

Աշխատակիցները, որոնք զբաղվում են հրդեհից հետո փլատակների  հավաքմամբ հատուկ ամրություններ են տեղադրում, որոնք  պետք է կանխեն հնարավոր փլուզումը: