Երևանի շենքերից մեկում գազի բալոնից հրդեհ է բռնկվել. բնակիչն այրվածքներով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 25-ին՝ ժամը 15:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 119 շենքի մուտքում (10-րդ հարկ) այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը: Բնակարանի բնակիչը՝ Թ.Թ.-ն (ծնված 1961 թ.), այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպելը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news