Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նոմինացվել է «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Intent to Destroy» ֆիլմը նոմինացվել է «Էմմի» մրցանակի: Այն կարող է մրցանակի արժանանալ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է:

Ռեժիսորը Ջո Բերլինգերն է, որը հայտնի դոկումենտալիստ եւ «Էմիի» մրցանակակիր է: «Intent to Destroy»-ը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու իր ռազմավարական գործընկերների ժխտողական քաղաքականության մասին:

Պրեմիերան կայացել 2017 թ.: Այն ավելի վաղ մրցանակի է արժանացել «Լավագույն դոկումենտալ ֆիլմ» անվանակարգում՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած փառատոնում: