Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների հետ համատեղ, հուլիսի 25-ին, ժամը 09.30-ին, Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցից բերման են ենթարկել 33-ամյա Ալբերտ Շ.-ին, որը 2019թ. հուլիսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։