Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը 6 տարեկան երեխային թիկնապահ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

Կադիրով

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը որպես թիկնապահ աշխատանքի է ընդունել 6 տարեկան Մագոմեդ Էմի Գազիևին։ Այդ մասին Քադիրովը գրել է ինստագրամյան էջում։

Ըստ Քադիրովի՝ նման յուրօրինակ նշանակմանը նպաստել է այն, որ երեխայի ծնողները հրապարակել են տեսանյութ, որում 6-ամյա Մագոմեդը ասում է, որ երազում է դառնալ Քադիրովի թիկնապահը։

Չեչնիայի նախագահը գովեստի խոսքեր է ասել երեխային՝ նշելով, որ փոքրիկ շատ ուժեղ, կամային ու վճռական է։  Փոքրիկ թիկնապահին խաղալիք «զենք» են տվել։