Մարգարիտա Սիմոնյանը «հսկայական» է որակել Russsia Today-ին՝ Ofcom-ի տուգանքի չափը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Russia Today հեռուստաալիքին մեղադրել է հաղորդավարման կանոնները խախտելու համար, գրում է РИА Новости-ն: Գերատեսչության պնդմամբ՝ հեռուստաընկերությանը չի հաջողվել անհրաժեշտ անկողմնակալություն պահպանել 7 լրատվական հաղորդումների ժամանակ, որնք եթեր են հեռարձակվել 2018թ.-ի մարտի 17-ից ապրիլի 28-ը:

Մեդիակարգավորողը հեռուստաալիքին տուգանել է 200 000 ֆունտ ստեռլինգի չափով, ինչը, ըստ հեռուստաընկերության ղեկավարության, զգալիորեն գերազանցում է այլ լրատվամիջոցների նկատմամբ սահմանված տուգանքները:

Russsia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնկյանը «հսկայական» է որակել Ofcom-ի տուգանքը:

«Դա զգալիորեն ավելին է, քան այլ լրատվամիջոցների նկատմամբ սահմանված տուգանքները, օրինակ, ազգամիջյան ատելություն հրահրելու և բռնության կոչ անելու համար»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում:

Նա պարզաբանել է, թե ինչի համար է հեռուստաընկերությունը տուգանվել: Խոսքը մասնավորապես Լվովի կրթության դեպարտամենտի կողմից «Գալիչինա» դիվիզիայի պատվին կազմակերպված մանկական նկարների մրցույթի վերաբերյալ նյութի մասին է: Սիմոնյանի խոսքով՝ նյութում Russia Today-ն «այլընտրանքային տեսակետ չի ներկայացրել», այսինքն՝ չի ներկայացրել Ուկրաինայի իշխանությունների կարծիքը: Բացի այդ, հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել և «կասկածի տակ չի առել» Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Սիրիայի մասին հայտարարությունները: Երրորդ խախտումն այն է, որ եթերում հաղորդավարը ընդհատել է Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպանին:

Նշվում է, որ սրանից առաջ «ոչ բավարար անկողմնակալության» համար սահմանված ամենախոշոր տուգանքը 30 000 ֆունտ ստեռլինգ է կազմել: Այն սահմանվել է Islam Channel հեռուստաալիքի նկատմամբ՝ 24 շաբաթվա ընթացքում 27 խախտում իրականացնելու համար: