Բարսելոնան անժամկետ պայմանագիր կառաջարկի Մեսսիին մինչև կարիերայի ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Սպորտ

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է նոր, անժամկետ պայմանագիր առաջարկել թիմի ավագ Լիոնել Մեսսիին, որը նախատեսված կլինի մինչև վերջինիս կարիերայի ավարտը, այս մասին գրում է Armsport.am-ը։ 

Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ արգենտինացին կարող է ևս մեկ տարով երկարաձգել այն։ Սակայն «Բարսելոնայում» մտադիր են նոր, անժամկետ պայմանագիր առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին, որը կավարտվի Մեսսիի կարիերան ավարտելուն պես։ 

Լիոնել Մեսսին բոլորովին վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է ողջ կարիերայի ընթացքում հանդես գալ միայն «Բարսելոնայի» կազմում և ավարտել կարիերան այստեղ։ 

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» սան է։ Նա կատալոնական ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 34 հանդիպման ու դարձել 36 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։