Վարդավառի նախօրեին եկեղեցին նշում է Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոնը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:

Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am կայքից։