89-ամյա ամերիկուհին նվաճել է Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը և ռեկորդ սահմանել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Ամերիկուհի Էնն Լորիմորը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ 5895 մ բարձրությամբ Կիլիմանջարո լեռը: Նա տարիներ առաջ արդեն ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Կիլիմանջարոն նվաճած ամենատարեց կինը, սակայն տեղեկանալով, որ մեկ այլ կին իրենից խլել է տիտղոսը, իսկ ավելի ուշ մի տղամարդ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, նա որոշել է կրկին բարձրանալ լեռը, հայտնում է ABC15 հեռուստաալիքը:

«Մի պահ ես իսկապես անհանգստացած էի, քանի որ ընկել էի՝ դեռ նոր բարձրանալիս: Կողերի հատվածում ուժեղ ցավ էի զգում, չէի կարողանում խորը շնչել: Ես մտավախություն ունեի, որ եթե չկարողանամ անհրաժեշտ քանակով թթվածին ստանալ, ապա չեմ կարող գործը գլուխ բերել»,- ասել է Լորիմորը լրագրողների հետ զրույցում: