Աղբահանության սարսափելի վիճակ. ո՞ր խնդիրն է երևանցիների համար առաջնայինը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

24TV-ի թղթակիցը հարցախույզ է անցկացրել քաղաքացիների շրջանում պարզելու համար՝ ո՞րն է հանրապետությունում ամենահրատապ լուծում պահանջող հարցը։ Հարցվածների զգալի մասը որպես առաջնային խնդիր նշել է աղբահանությունը։

«Բակերում աղբը խցանված է, արսափելի վիճակ է։ Քաղաքը մեղքս գալիս է, երբ նայում եմ՝ ինչ է կատարվում», - նշել են քաղաքացիները։

Հարցվածների մի մասը հրատապ լուծում պահանջող խնդիրների թվում նշել են  տրանսպորտի, Սևանա լճի, նախկին ռեժիմին ներկա իշխանության կողմից գնահատական տալու, վթարների թվի աճի խնդիրները։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։