Պուտինը բատիսկաֆով սուզվել է տեսնելու Մեծ հայրենականի ժամանակ խորտակված սուզանավը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով իջել է Բալթիկ ծովի հատակը՝ Щ-308 «Սյոմգա» սուզանավի խորտակման վայր, որը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ջրասույզ էր եղել Ֆիննական ծոցում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Արարողակարգով նախատեսվում է, որ Պուտինը «C-Explorer 3.11» ավտոնոմ խորջրյա սարքով սկզբում իջնում է ջրի տակ,  մոտենում սուզանավին եւ մասնակցում նավի կորպուսին՝ հրամանատարի եւ անձնակազմի անդամների անուններով հուշատախտակի տեղադրմանը:

Պուտինին նաեւ ցույց են տվել Բալթիկ ծովի քարտեզը՝ Щ-308 այլ նավերի խորտակման տեղերով, ինչպես նաեւ ներկայումս Щ-308-ի գտնվելու վայրի եւ վիճակի սխեման:

Щ-308 սուզանավը ստեղծվել է 1930-ին, իսկ ջրում հայտնվել 1933 թվականի ապրիլին, 2.5 տարի անց այն ներառվել է Բալթյան Կրասնոզնամեննայա նավատորմի կազմում: