Որսագողություն․ մեքենայի բերռնախցիկում հայտնաբերել են 10 կգ կարմրախայտ և էլեկտրական սարք

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

ձուկ

Հուլիսի 27-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, գիշերը՝ ժամը 01:15-ի սահմանում, «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» տեսակի ձուկ, որի որսն արգելված է: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև էլեկտրական սարք:

Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ մեքենայում գտնվող անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: