Հայտնաբերվել է քիքբոքսինգի նախկին չեմպիոն Սերգեյ Կարպենկոյի դին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1

Սանկտ-Պետերբուրգում՝ Մոյկայի ափին հայտնաբերել են քիքբոքսինգի Ռուսաստանի և Գերմանիայի նախկին չեմպիոն Սերգեյ Կարպենկոյին: 51-ամյա մարզիկին գտել են գլխի հրազենային վնասվածքով:

Որպես մարզիկ Կարպենկոն 1991 թվականին դարձել է ԱՊՀ, իսկ 1992-ին՝ Ռուսաստանի չեմպիոն: 1993 թվականին եղել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Ավելի ուշ նա Բեռլինում հանդես է եկել գերմանական ակումբի կազմում, դարձել Գերմանիայի մայրաքաղաքի չեմպիոն և պրոֆեսիոնալների բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող:

Վերջին տարիներին Կարպենկոն մարզում էր երիտասարդ մարզիկներին: