Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

բակո

Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սանձազերծված հետապնդումը պայմանավորված է միմիայն վերջինիս կողմից հայտնի գործով իշխանություններին ոչ հաճո որոշման կայացմամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն կոչվածը սույն քրեական գործը դատավորի վարույթից «խլելու» այլ տարբերակ չի գտել, քան ապօրինի քրեական հետապնդում հարուցելը, ուստի ես՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Միհրան Պողոսյանս (արտոնագիր 1112) ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, և ժամանակավորապես կասեցրել նրա լիազորությունները որպես դատավոր։