ՀՀ զինված ուժերում զորակոչիկների թվի աճ է նկատվում․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

Նիկոլ

ՀՀ զինված ուժերում վերջին երկու զորակոչի ժամանակ նորակոչիկների թվի աճ է նկատվում: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այս տարի զորակոչի թվից գոհ եմ, ընթացքը բավականին լավն էր: Ե՛վ անցած, և՛ այս զորակոչերին բավականին ավելացում ունենք»,- նշել է Բալայանը։

Նա նաև հիշեցրել է, որ աննախադեպ իրավակարգավորմամբ 2019-ի զորակոչի ժամանակ օրենքով տարկետում են տվել միջին մասնագիտական հաստատություններում սովորողներին, ու թեև նրանք շատ են, սակայն անգամ այդ դեպքում զորակոչիկների քանակի ավելացման միտում կա: