Թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1

Հուլիսի 27-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ:

Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը հուլիսի 26-ին քաղել է Թեհրանից Երևան գալու ճանապարհին, Սևանի թերակղզում ինքը ծխելու միջոցով օգտագործել է և հյուրասիրել ընկերոջը: 

Ընկերոջ անձնական խուզարկությամբ ուսապարկի միջից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է ծխախոտի հինգ գլանակ՝ թմրանյութով: Նա հայտնել է, որ այն պատկանում է ընկերոջը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: